Ադրբեջանի նախագահը նախազգուշացրել է Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i130165-Ադրբեջանի_նախագահը_նախազգուշացրել_է_Հայաստանին
Ադրբեջանի նախագահը նախազգուշացրել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի ցանկացած շարժման կամ խախտման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2020 12:04 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը նախազգուշացրել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահը նախազգուշացրել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի ցանկացած շարժման կամ խախտման մասին:

Իլհամ Ալիևը Հայաստանից ազատագրված Ղոբադլի և Զանգելան քաղաքներ կատարած այցի ժամանակ զգուշացրել է, որ եթե Հայաստանի ուժերը մյուս կողմից այդ ուղղությամբ կրակեն, դա անփոխարինելի հետևանքներ կունենա նրանց համար: Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից  դատարկված  գյուղերի և քաղաքների ավերմանը և հավելել . «Մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք այդ տարածքները վերակառուցելու և այդ հողերի իսկական տերերին վերադարձնելու համար»:

Քննադատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունն Իլհամ Ալիեւն ասել է.«ՅՈՒՆԵՍԿՕ-ն անհիմն պահանջներ է ներկայացրել: Մենք պահպանում ենք բոլոր ժողովուրդների մծակութային ժառանգությունը»:

Հայաստանն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց մեղադրում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու մեջ: