Էրդողանը Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերևությունները բարելավելու հույս է հայտնել
https://parstoday.ir/hy/news/world-i130177-Էրդողանը_Սիոնիստական_ռեժիմի_հետ_հարաբերևությունները_բարելավելու_հույս_է_հայտնել
Թուրքիայի նախագահը հաստատել է Անկարայի և Թել Ավիվի միջև հետախուզական բանակցությունների շարունակությունը և հույս հայտնել, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները կբարելավվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2020 14:47 Asia/Tehran
  • Էրդողանը  Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերևությունները բարելավելու հույս է հայտնել

Թուրքիայի նախագահը հաստատել է Անկարայի և Թել Ավիվի միջև հետախուզական բանակցությունների շարունակությունը և հույս հայտնել, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները կբարելավվեն:

«Մենք չենք կարող ընդունել Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի դեմ, և դա մեր վիճահարույց կետն է և կարմիր գիծը», -  ուրբաթ օրն ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ արդարացնելով համագործակցությունը: «Բայց մենք ուզում ենք հարաբերություններն ավելի լավ մակարդակի հասցնել», հավելել է նա:

Թուրքիայի նախագահն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման հետաձգման հիմնական պատճառը Թել Ավիվի պաշտոնյաներն են:

Սակայն Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու Ռեջեփ Թայիփբ Էրդողանի խորհրդական Մասուդ Հաղի Ջաշին երեքշաբթի օրը ասել է. «Եթե Իսրայելից կանաչ լույս ստանանք, շուտով կբացենք օկուպացված Պաղեստինում մեր դեսպանատունը»:

2018-ին լարվածությունը Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև սրվեց, և ի նշան բողոքի Գազայի հատվածում իսրայելական հարձակումների և ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից օկուպացված Երուսաղեմ տեղափոխման դեմ, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին օկուպացված տարածքներից, իսկ Անկարայից դուրս հանեց  Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio