Էրդողանը Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերևությունները բարելավելու հույս է հայտնել
Թուրքիայի նախագահը հաստատել է Անկարայի և Թել Ավիվի միջև հետախուզական բանակցությունների շարունակությունը և հույս հայտնել, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կբարելավվեն:
«Մենք չենք կարող ընդունել Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի դեմ, և դա մեր վիճահարույց կետն է և կարմիր գիծը», - ուրբաթ օրն ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ արդարացնելով համագործակցությունը: «Բայց մենք ուզում ենք հարաբերություններն ավելի լավ մակարդակի հասցնել», հավելել է նա:
Թուրքիայի նախագահն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման հետաձգման հիմնական պատճառը Թել Ավիվի պաշտոնյաներն են:
Սակայն Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու Ռեջեփ Թայիփբ Էրդողանի խորհրդական Մասուդ Հաղի Ջաշին երեքշաբթի օրը ասել է. «Եթե Իսրայելից կանաչ լույս ստանանք, շուտով կբացենք օկուպացված Պաղեստինում մեր դեսպանատունը»:
2018-ին լարվածությունը Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի միջև սրվեց, և ի նշան բողոքի Գազայի հատվածում իսրայելական հարձակումների և ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից օկուպացված Երուսաղեմ տեղափոխման դեմ, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին օկուպացված տարածքներից, իսկ Անկարայից դուրս հանեց Սիոնիստական ռեժիմի դեսպանին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio