Թուրքիայի խորհրդարանում մեկնարկել է վիճահարույց օրինագծի քննարկումը
Թուրքիայի խորհրդարանում մեկնարկել է հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ու սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի քննարկումը:
«Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդմամբ, որոշ ակտիվիստներ պնդում են, որ օրինագիծը կնվազեցնի Թուրքիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազատությունները:
Եթե օրենքն ընդունվի, Թուրքիայի խորհրդարանը ներքին գործերի նախարարին լիազորություն կտա փոխարինել «ահաբեկչական» գործողություններին մասնակցելու մեջ մեղադրվող կազմակերպությունների անդամներին:
Օրինագիծը նաև Թուրքիայի ՆԳՆ-ին տալիս է երկրի ցանկացած հասարակական կազմակերպության դատական պատասխանատվության կանչելու իրավասություն:
Amnesty International- ը և Մարդու իրավունքների ասոցիացիան հայտարարել են, որ եթե խորհրդարանն ընդունի օրինագիծը, կխախտի անձանց անմեղության սկզբունքը և կպատժի նրանց, ում մեղավորությունը դատարանում չի ապացուցվել: