Թուրքիայի խորհրդարանում մեկնարկել է վիճահարույց օրինագծի քննարկումը
https://parstoday.ir/hy/news/world-i130192-Թուրքիայի_խորհրդարանում_մեկնարկել_է_վիճահարույց_օրինագծի_քննարկումը
Թուրքիայի խորհրդարանում մեկնարկել է հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ու սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի քննարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2020 07:22 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանում մեկնարկել է վիճահարույց օրինագծի քննարկումը

Թուրքիայի խորհրդարանում մեկնարկել է հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ու սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի քննարկումը:

 «Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդմամբ, որոշ ակտիվիստներ պնդում  են, որ օրինագիծը կնվազեցնի Թուրքիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազատությունները:

Եթե ​​օրենքն ընդունվի, Թուրքիայի խորհրդարանը ներքին գործերի նախարարին լիազորություն կտա փոխարինել «ահաբեկչական» գործողություններին մասնակցելու մեջ մեղադրվող կազմակերպությունների անդամներին:

Օրինագիծը նաև Թուրքիայի ՆԳՆ-ին տալիս է երկրի ցանկացած հասարակական կազմակերպության դատական պատասխանատվության կանչելու իրավասություն:

Amnesty International- ը և Մարդու իրավունքների ասոցիացիան հայտարարել են, որ   եթե խորհրդարանն ընդունի օրինագիծը, կխախտի անձանց անմեղության սկզբունքը և կպատժի նրանց, ում մեղավորությունը դատարանում չի ապացուցվել: