Տեղի է ունեցել ԱՊՀ երկրների դիվանագիտական կառույցների խորհրդակցական նիստը
(last modified Sat, 26 Dec 2020 14:17:36 GMT )
Դեկտեմբեր 26, 2020 17:47 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել ԱՊՀ երկրների դիվանագիտական կառույցների խորհրդակցական նիստը

Անկախ Պետությունների Համագործակցության դիվանագիտական կառույցների խորհրդակցական առաջին նիստը տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահությամբ: Այս մասին Դուշանբեից հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

«Փոխգործակցություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում» թեմայով նիստը կայացել է տեսակապի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների միջև  փոխգործակցության  ոլորտներն ու  ասպեկտները:

Առցանց նիստի մասնակիցները քննարկել են կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կայուն զարգացման չորրորդ նպատակի իրագործման հարցը, 1972թ. Մշակութային և բնական ժառանգության պաշտպանության համաշխարհային կոնվենցիայի շրջանակում համագործակության հնարավորությունները  և 2003 թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի իրագործման հետ կապված հարցեր: 

Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թվականին նպատակ ունենալով միավորել 15 խորհրդային պետություններին: Ներկայումս ԱՊՀ-ին անդամակցում են՝ Հայաստանը,Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան: