Տեղի է ունեցել ԱՊՀ երկրների դիվանագիտական կառույցների խորհրդակցական նիստը
Անկախ Պետությունների Համագործակցության դիվանագիտական կառույցների խորհրդակցական առաջին նիստը տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահությամբ: Այս մասին Դուշանբեից հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
«Փոխգործակցություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում» թեմայով նիստը կայացել է տեսակապի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցության ոլորտներն ու ասպեկտները:
Առցանց նիստի մասնակիցները քննարկել են կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կայուն զարգացման չորրորդ նպատակի իրագործման հարցը, 1972թ. Մշակութային և բնական ժառանգության պաշտպանության համաշխարհային կոնվենցիայի շրջանակում համագործակության հնարավորությունները և 2003 թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի իրագործման հետ կապված հարցեր:
Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թվականին նպատակ ունենալով միավորել 15 խորհրդային պետություններին: Ներկայումս ԱՊՀ-ին անդամակցում են՝ Հայաստանը,Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան: