Վենեսուելայի նախագահն ազգային երկխոսության կոչ է արել
Դեկտեմբեր 26, 2020 18:21 Asia/Tehran
Քրիստոսի ծննդյան և Ամանորի տոնակատարության հետ միաժամանակ Վենեսուելայի նախագահը կոչ է արել ընդլայնել ազգային երկխոսությունը երկրում սոցիալական հավասարակշռություն հաստատելու համար:
«Փրանսա Լատինա» լրատվական գործակալությունը շաբաթ օրը գրել է, որ Նիկոլաս Մադուրոն Թվիթերում կոչ է արել խթանել ազգային երկխոսության գործընթացը՝ հասարակության մեջ քաղաքական, տնտեսական և սոցիալական հավասարակշռությունը վերականգնելու համար:
Նա ասել է. «Ես կրկնում եմ ժողովրդին ուղղված ազգային երկխոսության և փոխըմբռնման կոչը, որը թույլ կտա վերականգնել տնտեսական, սոցիալական և քաղաքական հավասարակշռությունը երկրում»:
Պիտակ