Չավուշօղլուն մտադիր է Լավրովի հետ քննարկել «Ադրբեջանի սահմանների անվտանգությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i130307-Չավուշօղլուն_մտադիր_է_Լավրովի_հետ_քննարկել_Ադրբեջանի_սահմանների_անվտանգությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է news.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 14:06 Asia/Tehran
  • Չավուշօղլուն մտադիր է Լավրովի հետ քննարկել «Ադրբեջանի սահմանների անվտանգությունը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է news.am-ը:

«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ շատ ոլորտներում, նույնիսկ եթե որոշ հարցերում մեր հայացքները տարբերվում են: Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, սակայն մեր համագործակցությունը, որն սկսվել է շնորհիվ Աստանայի գործընթացի, շարունակվում է: Լիբիայում մենք եւս տարբեր հայացքներ ունենք, սակայն մենք կիսվում ենք Ռուսաստանի հետ աշխատանքով ամենաբարձր մակարդակով: Մենք նաեւ կքննարկենք Ադրբեջանի եւ Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի միջոցների շրջանակում: Այդ հարցում մենք դիտարկում ենք քայլերը, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել», ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին Չավուշօղլուն կմեկնի Սոչի, որտեղ կմասնակցի բարձր մակարդակով ռուս-թուրքական համագործակցության Խորհրդի շրջանակում գործող ռազմավարական ծրագրման համատեղ խմբի 8-րդ նիստին:

lragir.am