Պոմպեոն կրկնել է իր հակաիրանական մեղադրանքները
Թվիթերի իր միկրոբլոգում արած գրառման մեջ, ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է հակաիրանական մեղադրանքները:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի օրը Թվիթերում գրել է, «Իրանը սպառնում է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, սակայն Վաշինգտոնը գերի չի դառնա ՀԳՀԾ-ի պահանջներին»:
2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից միակողմանի ու անօրինական կերպով դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը համապարփակ արշավ է սկսել Իրանի դեմ, վերականգնելով հակաիրանական պատժամիջոցները և կիրառելով առավելագույն ճնշման քաղաքականություն:
Թրամփի այս քայլերն արժանացել են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային քննադատության
Թրամփի նախագահության շրջանը մոտենում է ավարտին, սակայն նա չի կարողացել հասնել իր հակաիրանական նպատակներին: Հարկ է նշել, որ Թրամփը քննադատության է արժանացել ԱՄՆ-ի տարբեր խմբերի կողմից: