Կիևը հրաժարվել է հրատարակել հայաստանցի, բելառուսցի, իրանցի, և ռուսաստանցի գրողների գրքերը
https://parstoday.ir/hy/news/world-i130377-Կիևը_հրաժարվել_է_հրատարակել_հայաստանցի_բելառուսցի_իրանցի_և_ռուսաստանցի_գրողների_գրքերը
Ուկրաինայի գրողների միությունը հրաժարվել է հրատարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք, ըստ իրենց, ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 12:12 Asia/Tehran
  • Կիևը հրաժարվել է հրատարակել հայաստանցի, բելառուսցի, իրանցի,  և ռուսաստանցի գրողների գրքերը

Ուկրաինայի գրողների միությունը հրաժարվել է հրատարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք, ըստ իրենց, ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ երկրների թվում են նաև Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը:

«Ուկրաինայի գրողների միությունը որոշում է ընդունել, որով դադարեցնելու է հրապարակել հրապարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ: Այդ երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան և Սուդանը»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ բացառություն կկազմեն նշված երկրների մահացած դասականները, ինչպես նաև այն ժամանակակից գրողները, որոնք բացահայտ կսատարեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կդատապարտեն Ռուսաստանի Դաշնության ագրեսիան:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio