Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերն ականազերծում են Աղդամ քաղաքը
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Աղդամի շրջանը ականներից ու պայթուցիկ նյութերից թուրքական բանակի օգնությամբ մաքրելու մասին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը Ադրբեջանի ՊՆ հայտարարել է, որ մեկնարկել են Թուրքիայի զինված ուժերի համատեղ գործողությունները ականազերծման մասնագետների հետ` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից մնացած ականները հայտնաբերելու և վնասազերծելու համար:
Ստորաբաժանումներն ականազերծել են գյուղատնտեսական հողատարածքները և ճանապարհները: Ականների և զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները շարունակվում են:
Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները սկսվեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում, որի արդյունքում երկու կողմերն ունեն մեծ թվով զոհեր ու վիրավորներ:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հրադադարի փաստաթուղթը: