Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերն ականազերծում են Աղդամ քաղաքը
https://parstoday.ir/hy/news/world-i130385-Թուրքիայի_և_Ադրբեջանի_զինված_ուժերն_ականազերծում_են_Աղդամ_քաղաքը
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Աղդամի շրջանը ականներից ու պայթուցիկ նյութերից թուրքական բանակի օգնությամբ մաքրելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 13:20 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերն ականազերծում են Աղդամ քաղաքը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Աղդամի շրջանը ականներից ու պայթուցիկ նյութերից թուրքական բանակի օգնությամբ մաքրելու մասին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը Ադրբեջանի ՊՆ հայտարարել է, որ մեկնարկել են Թուրքիայի զինված ուժերի համատեղ գործողությունները ականազերծման մասնագետների հետ` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի  միջև պատերազմից մնացած ականները հայտնաբերելու և վնասազերծելու համար:

Ստորաբաժանումներն ականազերծել են գյուղատնտեսական հողատարածքները և ճանապարհները: Ականների և զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման  աշխատանքները շարունակվում են:

Ադրբեջանի  և Հայաստանի միջև բախումները սկսվեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում, որի արդյունքում երկու կողմերն ունեն մեծ թվով զոհեր ու վիրավորներ: 

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը  ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հրադադարի փաստաթուղթը: