Մեկնարկել են ԱՄՆ- Թուրքիա բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i130402-Մեկնարկել_են_ԱՄՆ_Թուրքիա_բանակցությունները
ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև մեկնարկել են Անկարայի դեմ պաշտպանական ու ռազմական պատժամիջոցների շուրջ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 06:12 Asia/Tehran
  • Մեկնարկել են ԱՄՆ- Թուրքիա բանակցությունները

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև մեկնարկել են Անկարայի դեմ պաշտպանական ու ռազմական պատժամիջոցների շուրջ բանակցությունները:

Ըստ Անատոլու լրատվական գործակալության, չորեքշաբթի օրը, CAATSA-ի  (օրենք «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու վերաբերյալ») օրենքի հիմամբ Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցների թեմայով նիստում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուն հայտարարել է, որ  ԱՄՆ-ն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ պատժամիջոցները վերանայելու նպատակով:

Հաղորդման համաձայն,  Չավուշօղլուն հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն արդեն հայտարարել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մտադրության մասին, սակայն խումբը դեռևս չի ձևավորվել:

ԱՄՆ-ը CAATSA-ի  (օրենք «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու վերաբերյալ») օրենքի հիմամբ, վերջերս պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ ` Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգ գնելու պատճառով: