Մեկնարկել են ԱՄՆ- Թուրքիա բանակցությունները
ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև մեկնարկել են Անկարայի դեմ պաշտպանական ու ռազմական պատժամիջոցների շուրջ բանակցությունները:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության, չորեքշաբթի օրը, CAATSA-ի (օրենք «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու վերաբերյալ») օրենքի հիմամբ Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցների թեմայով նիստում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ պատժամիջոցները վերանայելու նպատակով:
Հաղորդման համաձայն, Չավուշօղլուն հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն արդեն հայտարարել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մտադրության մասին, սակայն խումբը դեռևս չի ձևավորվել:
ԱՄՆ-ը CAATSA-ի (օրենք «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու վերաբերյալ») օրենքի հիմամբ, վերջերս պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ ` Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգ գնելու պատճառով: