ԵԱՏՄ-ում նահագահող երկիրը փոխվել է
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը 2021 թվականի հունվարի 1-ից Բելառուսից անցնում է Ղազախստանին:
Ղազախստանի, որպես նախագահող երկրի առաջնահերթությունները, ի թիվս այլ բաների, կլինեն միության մասին պայմանագրի լիարժեք իրականացումը, խոչընդոտների վերացումը եւ փոխշահավետ կոոպերատիվ եւ միջազգային համագործակցության զարգացումը, ավելի վաղ հայտարարել էր հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը: Նրա խոսքերը մեջբերում է Sputnik-Ղազախստանը:
ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2015 թ.՝ որպես միջազգային կազմակերպություն, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ համակարգված տնտեսական քաղաքականության իրականացումը: Միության անդամներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղըզստանը:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio