Ղարաբաղի հրադադարի դիտարկման կենտրոնն առաջիկա 14 օրվա ընթացքում կսկսի իր աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/world-i130475-Ղարաբաղի_հրադադարի_դիտարկման_կենտրոնն_առաջիկա_14_օրվա_ընթացքում_կսկսի_իր_աշխատանքը
Ադրբեջանի նախագահը հայտարարել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հրադադարի դիտարկման կենտրոնի աշխատանքի մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2021 15:05 Asia/Tehran
  • Ղարաբաղի հրադադարի դիտարկման կենտրոնն առաջիկա 14 օրվա ընթացքում կսկսի իր աշխատանքը

Ադրբեջանի նախագահը հայտարարել է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հրադադարի դիտարկման կենտրոնի աշխատանքի մեկնարկի մասին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հրադադարի դիտարկման կենտրոնը պետք է ավելի շուտ սկսի աշխատանքը, քանի որ չնայած պատերազմի ավարտից երկու ամիս է անցել, սակայն սպառնալիքները շարունակում են գոյություն ունենալ:

Ալիևը հավելել է, որ հայ զինծառայողները երբեմն խախտել են հրադադարի պայմանագիրը, որի արդյունքում ադրբեջանական բանակը զոհեր է ունեցել:

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Անկարան ու Բաքուն համագործակցում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հաստատման հարցում: