Կոնգրեսի լսումներին ընդառաջ, Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում բողոքի ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i130657-Կոնգրեսի_լսումներին_ընդառաջ_Թրամփի_կողմնակիցները_Վաշինգտոնում_բողոքի_ցույց_են_անցկացրել
Նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու համար Կոնգրեսի լսումների նախօրեին,Դոնալդ Թրամփի կողմնակիցները հավաքվել են Վաշինգտոնում:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 06, 2021 06:23 Asia/Tehran

Նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու համար Կոնգրեսի լսումների նախօրեին,Դոնալդ Թրամփի կողմնակիցները հավաքվել են Վաշինգտոնում:

Երեքշաբթի օրը, անտեսելով կորոնավիրուսային սահմանափակումները և առողջապահական ցուցումները, Թրամփի կողմնակիցները հավաքվել են Վաշինգտոնի կենտրոնում:

Washington Post- ը նշել է, որ Կոնգրեսի լսումների նախօրեին, ԱՄՆ մայրաքաղաքը պատրաստվում է բողոքի ցույցերի, իսկ ոստիկանությունը տեղադրել է ցուցանակներ՝ հրազենի կիրառումն արգելելու վերաբերյալ:  

Վաշինգտոնի ոստիկանապետը հասարակությանը կոչ է արել զինված անձանց տեսնելու դեպքում, այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը: 

Այս տարածքում զենք կրելու արգելքը կիրառվելու է երկուշաբթիից մինչև հինգշաբթի:

Կոնգրեսի հանրապետական ​​մի շարք օրենսդիրներ հայտարարել են, որ դեմ են արտահայտվելու ընտրությունների արդյունքներին և Ջո Բայդենի հաղթանակին: