ԱՄՆ-ն կոչ է արել Հս. Կորեային օրինակ վերցնել Իրանից
https://parstoday.ir/hy/news/world-i13066-ԱՄՆ_ն_կոչ_է_արել_Հս._Կորեային_օրինակ_վերցնել_Իրանից
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը Սեուլում տված մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել ակտիվ միջուկային փորձարկումներ իրականացնող Հյուսիսային Կորեայի իշխանություններին օրինակ վերցնել Իրանից, որը միջազգային տերությունների հետ միջուկային համաձայնագիր է կնքել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2016 15:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն կոչ է արել Հս. Կորեային օրինակ վերցնել Իրանից

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը Սեուլում տված մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել ակտիվ միջուկային փորձարկումներ իրականացնող Հյուսիսային Կորեայի իշխանություններին օրինակ վերցնել Իրանից, որը միջազգային տերությունների հետ միջուկային համաձայնագիր է կնքել:

«Իրանը հիմնարար ընտրություն կատարեց ` որոշելով սառեցնել միջուկային ծրագիրը և թույլ տալով միջազգային ատոմային փորձագետներին այցելել միջուկային օբյեկտներ: Մենք լիահույս ենք, որ Հյուսիսային Կորեան այս հարցում օրինակ կվերցնի Իրանից»,-մեջբերում է Reuters-ը պաշտոնյայի խոսքերը:

Միևնույն ժամանակ, Բլինկենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շատ կոշտ կարձագանքի, եթե Փհենյանը, որն արդեն 4-րդ միջուկային փորձարկումն է իրականացրել, շարունակի անտեսել միջազգային հանրության կոչերը։