Ադրբեջանի նախագահը զգուշացրել է Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i130724-Ադրբեջանի_նախագահը_զգուշացրել_է_Հայաստանին
Ադրբեջանի նախագահն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարի Ղարաբաղ կատարած այցին: Այս մասին Բաքվից հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 13:31 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը զգուշացրել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարի Ղարաբաղ կատարած այցին: Այս մասին Բաքվից հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Նշելով, որ Հայաստանի շարունակվող տեղաշարժերը լարվածություն են հարուցում, Իլհամ Ալիևն ասել է.«Բաքուն զգուշացնում է, որ եթե նման սադրիչ քայլերը շարունակվեն, Հայաստանն էլ ավելի շատ է  զղջալու»:

Ալիևը հավելել է.«Այս բոլոր այցերը պետք է դադարեցվեն, և որ ոչ մի օտարերկրյա քաղաքացի և ոչ մի միջազգային կազմակերպություն, բացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իրավունք չունի մուտք գործել Ղարաբաղյան տարածք առանց Բաքվի թույլտվության»:

Ադրբեջանի նախագահն ասել է.«Այս անգամ ԱԳ նախարարության միջոցով հայտնեցինք Հայաստանին, սակայն այսուհետ զգուշացումն այլ կերպ կլինի»:

Ալիևն Երևանին զգուշացրել է վերջին երկու օրերին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի Ստեփանակերտ կատարած այցից հետո: