Ադրբեջանի նախագահը զգուշացրել է Հայաստանին
Ադրբեջանի նախագահն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարի Ղարաբաղ կատարած այցին: Այս մասին Բաքվից հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Նշելով, որ Հայաստանի շարունակվող տեղաշարժերը լարվածություն են հարուցում, Իլհամ Ալիևն ասել է.«Բաքուն զգուշացնում է, որ եթե նման սադրիչ քայլերը շարունակվեն, Հայաստանն էլ ավելի շատ է զղջալու»:
Ալիևը հավելել է.«Այս բոլոր այցերը պետք է դադարեցվեն, և որ ոչ մի օտարերկրյա քաղաքացի և ոչ մի միջազգային կազմակերպություն, բացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իրավունք չունի մուտք գործել Ղարաբաղյան տարածք առանց Բաքվի թույլտվության»:
Ադրբեջանի նախագահն ասել է.«Այս անգամ ԱԳ նախարարության միջոցով հայտնեցինք Հայաստանին, սակայն այսուհետ զգուշացումն այլ կերպ կլինի»:
Ալիևն Երևանին զգուշացրել է վերջին երկու օրերին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի Ստեփանակերտ կատարած այցից հետո: