Մամուլի տեսություն 19-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i13084-Մամուլի_տեսություն_19_04_2016
Սաուդյան Արաբիան առայսօր դասեր չի քաղել Եմենում իր ձախողած քաղաքականություններից ու գործած ոճիրներից և տակավին շարունակում է սխալներ թույլ տալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2016 16:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-04-2016

Սաուդյան Արաբիան առայսօր դասեր չի քաղել Եմենում իր ձախողած քաղաքականություններից ու գործած ոճիրներից և տակավին շարունակում է սխալներ թույլ տալ։


«Ջոմհուրի էսլամի»

Եմենում Ալե Սաուդյան վարչակարգը շարունակում է սխալներ թույլ տալ

Թեհրանում լույս տեսնող «Ջոմհուրի էսլամի» թերթն իր խմբագրական հոդվածում գրում է-«Եմենում Սաուդյան Արաբիայի և իր ստեղծած արաբական կոալիցիայի կողմից հրադադարի հաճախակի խախտումները հանգեցրել են Քուվեյթում կայանալիք խաղաղության բանակցությունների հետաձգմանը, քանզի «Անսար Ալլահ» շարժման և «Ազգային Կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն ի նշան բողոքի՝ սաուդացիների ոճրագործությունների շարունակման դեմ , հրաժարվել են մասնակցել այդ բանակցություններին»։


«Ալե Սաուդյան վարչակարգը դաս չի քաղել Եմենում ընթացող անհավասար պատերազմից և չնայած այդ ընթացքում դիմել է ամենաանմարդկային միջոցների, սակայն չի կարողացել հասնել իր չարամիտ նպատակներին։ Սաուդյան Արաբիան ահաբեկիչներից, վարձկան ընկերություններից, ներառյալ «Բլաք Վաթեր»-ից և նույնիսկ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի խորհրդականներից օգտվելով դարձյալ չի կարողանում խոհեմ որոշում ընդունել և դեռ հույս ունի ,որ կարող է ավելի մեծ թվով անմեղ մարդկանց կոտորելով Եմենի իրավիճակը փոխել հօգուտ Ռիադի», գրում է Ջոմհուրի էսլամի թերթը։


«Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում նույնիսկ սաուդացիների ջանքերը չկարողացան նրանց փրկել մեկուսացումից ու իրենց գործած ոճիրների հետևանքներից»,եզրափակում է թերթը։


«Խորասան»


Իրաքը Ալ Էբադիի բարեփոխումները փոխելու կարիք ունի



Խորասան թերթը գրում է-«Իրաքի վարչապետի առաջարկած  քաղաքական  փոփոխությունները բարեփոխվելու կարիք ունեն»։

«Իրաքի քաղաքական կառուցվածքը բարեփոխումների մեծ կարիք ունի , սակայն այդ երկրի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադիի առաջարկած փաթեթը պետք է փոխվի,որպեսզի Իրաքում պահպանվի համաձայնեցված ժողովրդավարությունը», գրում է թերթը։

Իրաքը դիմագրավում է  քաքֆիրական ահաբեկիչների  ճգնաժամը  և կանգնած է մասնատվելու վտանգի առջև։ Իրաքում ոտնձգիչ բանակայինների ներկայությունը շարունակվում է,  և այդ երկրի տնտեսական վիճակը անմխիթար է ։ Նման պայմաններում Բաղդադը հայտնվել է մեկ այլ լուրջ քաղաքական ճգնաժամի առջև -նշում է Խորասան թերթը։

Թերթի հոդվածագրի համոզմամբ՝ Իրաքի քաղաքական ու սոցիալական իրադարձությունները քաղաքական փակուղու ուղղությամբ են ընթանում ։ Քաղաքական ու կուսակցական լարվածությունները սրվել են,որոնք ժողովրդական բողոքների տեղիք են տվել։

Իրաքի  խնդիրների կարգավորմանն ուղղված այդ երկրի վարչապետի առաջարկած բարեփոխումների փաթեթն «աստիճանաբար փոփոխությունների»  նմանվելու փոխարեն մի տեսակ հեղափոխություն է Իրաքի քաղաքական կառուցվածքում;

Ալ Էբադին կառավարության կազմում բարեփոխումներն իրականացրեց առանց քաղաքական կուսակցությունների հետ համաձայնեցնելու ։ Նրա մյուս սխալն այն էր,որ նա ներկայացրեց այնպիսի թեկնածուների ,որոնք քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը չեն ներկայացնում և փաստորեն արևմտամետ են»,եզրափակում է թերթը:

«168 ժամ»

Հայաստանում աղքատությունը 76 տոկոս է

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների՝ Հայաստանում օրական 5 դոլարից պակաս սպառում ունեցողները կազմում են բնակչության 76%-ը։ Այս մասին նշվում է ՀԲ-ի՝ ապրիլի 8-ին հրապարակված զեկույցում։

Իսկ օրական 5 դոլարից պակաս սպառողներին ՀԲ-ն համարում է աղքատ։

Բանն այն է, որ ՀԲ-ն աղքատության մակարդակը ներկայացնում է 2 առանձին չափանիշներով. մեկը՝ օրական 2.5 դոլար սպառման տեսանկյունից, մյուսը՝ օրական 5 դոլար սպառման տեսանկյունից։ 2.5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը Հայաստանում 2014 թվականին կազմել է 26%։ Իսկ օրական 5 դոլարի տեսանկյունից, ինչպես նշեցինք, բնակչության 3/4-ը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2014 թվականի վերջին աղքատության ցուցանիշը Հայաստանում  կազմել է 30% (2013-ի համեմատ 2 տոկոսային կետով պակաս