Ռուսաստանի պատասխանը Պոմպեոյի հակաիրանական պահանջին. Իրանը քիմիական զենքի զոհ է
https://parstoday.ir/hy/news/world-i130916-Ռուսաստանի_պատասխանը_Պոմպեոյի_հակաիրանական_պահանջին._Իրանը_քիմիական_զենքի_զոհ_է
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը հերքել է ԱՄՆ պետքարտուղարի այն պնդումը, թե Իրանը քիմիական զենք է կիրառել, շեշտելով, որ այդ երկիրն ինքն է եղել քիմիական զենքի զոհ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2021 05:42 Asia/Tehran
  • Ռուսաստանի պատասխանը Պոմպեոյի հակաիրանական պահանջին. Իրանը քիմիական զենքի զոհ է

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը հերքել է ԱՄՆ պետքարտուղարի այն պնդումը, թե Իրանը քիմիական զենք է կիրառել, շեշտելով, որ այդ երկիրն ինքն է եղել քիմիական զենքի զոհ:

Երկուշաբթի րը, Թվիթերում  արած գրառման մեջ, Միխայիլ Ուլյանովը հերքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի անհիմն և հակաիրանական մեղադրանքները:  Նա գրել է. «Միջազգային հանրությունը համոզված է, որ Իրանը Սադդամի բաասական ռեժիմ ի ոկղմից քիմիական զենքի կիրառման զոհ է եղել»:

Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնի վարչակարգն Իրանի դեմ ութամյա պատերազմի տարիներին կիրառել է արգելված քիմիական զենք, այդ թվում ՝ մանանեխի գազ, իսկ միջազգային կազմակերպությունները, այդ թվում ՝ ՄԱԿ-ը և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, բազմիցս հաստատել  են այս փաստը: