Թուրքիան պատրաստ է գնել նոր S-400 համակարգը
https://parstoday.ir/hy/news/world-i130917-Թուրքիան_պատրաստ_է_գնել_նոր_s_400_համակարգը
Թուրքիան ներկայացրել է Ռուսաստանից նոր S-400 ՀՕՊ համակարգը գնելու պայմանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2021 05:45 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստ է գնել նոր S-400 համակարգը

Թուրքիան ներկայացրել է Ռուսաստանից նոր S-400 ՀՕՊ համակարգը գնելու պայմանները:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է. «Թուրքիան պատրաստ է գնել Ռուսաստանի երկրորդ հակաօդային պաշտպանության S-400 համակարգը, պայմանով, որ այն լինի համատեղ արտադրության և Անկարային տրամադրվի  համակարգի արտադրության տեխնոլոգիան»:

2017-ին Թուրքիան 2,5 միլիարդ դոլարի պայմանագիր էր կնքել Ռուսաստանի հետ՝ S400 հրթիռային համակարգը գնելու համար, որն անցյալ տարի ամբողջությամբ փոխանցվել; է այդ երկրին:

ԱՄՆ-ն դեմ էր Թուրքիայի կողմից S400 հրթիռային համակարգի գնմանը,  սակայն Անկարան չփոխեց իր որոշումը: