ՋոզեֆԲորելի հայտարարությունը՝ համահունչ Սպիտակ տան հակաիրանական քաղաքականությանը
https://parstoday.ir/hy/news/world-i130919-ՋոզեֆԲորելի_հայտարարությունը_համահունչ_Սպիտակ_տան_հակաիրանական_քաղաքականությանը
Համաձայն Սպիտակ տան հակաիրանական քաղաքականությանը համահունչ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը մտահոգություն է հայտնել Իրանում ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2021 05:54 Asia/Tehran
  • ՋոզեֆԲորելի հայտարարությունը՝ համահունչ Սպիտակ տան հակաիրանական քաղաքականությանը

Համաձայն Սպիտակ տան հակաիրանական քաղաքականությանը համահունչ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը մտահոգություն է հայտնել Իրանում ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացի վերաբերյալ:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը, երեքշաբթի օրը հայտարարել է, որ աջակցում է դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալուն և Իրանի՝ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացմանը:

Ջոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության  աջակցությունը ՀԳՀԾ-ին,  առանց նշելու, որ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կատարել համաձայնագրով ստանձնած  պարտավորությունները:

Բորելը հավելել է «ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության արդյունք է, ինչը հաստատում է նաև ՄԱԿ-ի 2231 բանաձևը»:

2018-ի մայիսի 8-ին Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս եկավ ՀԳՀԾ-ից, ինչից հետո, վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները և սահմանեց  նոր պատժամիջոցներ: