Չինաստան. ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն անօրինական են
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, հավելելով, որ ԱՄՆ-ն համաշխարհային խաղաղության ու անվտանգության ապակայունացման հիմնական պատճառն է:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Ջաո Լիջյանը երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, անօրինական է անվանել Իրանի և այլ երկրների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, հավելելով, որ ԱՄՆ-ը վտանգում է համաշխարհային անվտանգությունը, խարխլելով բազմակողմ համագործակցության հիմքերը և կամայականորեն դուրս գալով պայմանագրերից:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ջաո Լիջյանը հավելել է, որ Պեկինը միշտ եղել է համաշխարհային խաղաղության կողմնակից:
Աշխարհում և Իրանում կորոնավիրուսի բռնկումից հետո, տարբեր երկրների, այդ թվում` Թուրքիայի, Ռուսաստանի, Պակիստանի և Չինաստանի մեծ թվով պաշտոնատար անձինք կոչ են անում չեղարկել ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի և ապօրինի պատժամիջոցները:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն չի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, այլ ավելի է խստացրել դրանք: