ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել պատվաստանյութ արտադրող իրանական ընկերության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i131022-ԱՄՆ_ն_պատժամիջոցներ_է_սահմանել_պատվաստանյութ_արտադրող_իրանական_ընկերության_դեմ
Սպիտաի տան հակաիրանական քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի խումբ քաղաքացիներիու կառույցների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 07:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել պատվաստանյութ արտադրող իրանական ընկերության դեմ

Սպիտաի տան հակաիրանական քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի խումբ քաղաքացիներիու կառույցների դեմ:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել երկու իրանցիների ու իրանական 16 կառույցների, այդ թվում Իրանում կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող Բարեքաթ գիտելիքահենք ընկերության դեմ: 

Ըստ այս հաղորդման, Աբադանի ՋԷԿ-ը, Աստան Ղոդս Ռազավին, կոմբայն արտադրող ընկերությունը, իրանական Մոբին էլեկտոնային գիտության զարգացման ընկերությունը և Շահաբխոդրո ընկերությունը հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում: 

2018թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալով, ԱՄՆ-ի կառավարությունը կարծում էր, որ  հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության գործադրմամբ, կկարողանա Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ և ԱՄՆ-ի պայմաներով ստորագրել նոր համաձայնություն: 

Սակայն շուրջ երեք տարի անց ԱՄՆ-ն իր նպատակներից ոչ մեկին չի հասել: