Ադրբեջանի քաղաքացիական զոհերի թիվը Լեռնային Ղարաբաղի պատերազմում
https://parstoday.ir/hy/news/world-i131038-Ադրբեջանի_քաղաքացիական_զոհերի_թիվը_Լեռնային_Ղարաբաղի_պատերազմում
Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմում զոհվել է Ադրբեջանի Հանրապետության 27 քաղաքացիական անձ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 13:04 Asia/Tehran
  • Ադրբեջանի  քաղաքացիական զոհերի թիվը Լեռնային Ղարաբաղի պատերազմում

Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմում զոհվել է Ադրբեջանի Հանրապետության 27 քաղաքացիական անձ:

Azar news- ի փոխանցմամբ, Amnesty International- ը հաղորդել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքների ու գյուղերի վրա հայկական ուժերի հարձակման արդյունքում 72 խաղաղ բնակիչ է զոհվել:

Զեկույցի համաձայն, հարձակումներում հայկական ուժերը օգտագործել են բալիստիկ հրթիռներ, բազմաֆունկցիոնալ հրթիռների արձակման համակարգեր (MLRS) և հրետանի:

Հոկտեմբերի 17-ին Գյանջայում «Մուխթար Հաջիև» թաղամասի ուղղությամբ արձակված «SCUD-B» բալիստիկ հրթիռով սպանվել է 21 Ադրբեջանի քաղաքացի:

2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից տեղի ունեցած հարձակումների արդյունքում սպանվել է 100 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 416-ը: