Վենեսուելլայի Կարակասի Սիմոն Բոլիվար հրապարակում հանգանքի տուրք է մատուցվել գեներալ Սոլեյմանիին
https://parstoday.ir/hy/news/world-i131089-Վենեսուելլայի_Կարակասի_Սիմոն_Բոլիվար_հրապարակում_հանգանքի_տուրք_է_մատուցվել_գեներալ_Սոլեյմանիին
Վենեսուելլայի կառավարությունը հարգանքի տուրք է մատուցել ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ով նահատակվեց 2019թ. հունվարի 3-ին Իրաքում ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարձակման հետևանքով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 15, 2021 17:07 Asia/Tehran
  • Վենեսուելլայի Կարակասի Սիմոն Բոլիվար հրապարակում հանգանքի տուրք է մատուցվել գեներալ Սոլեյմանիին

Վենեսուելլայի կառավարությունը հարգանքի տուրք է մատուցել ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ով նահատակվեց 2019թ. հունվարի 3-ին Իրաքում ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարձակման հետևանքով:

Կարակասի տեղական իշխանությունները Սիմոն Բոլիվար հրապարակում իրականացրել են գեներալ Սոլեյմանիի հիշատակի արարողությունը: 

Կարակասի Սիմոն Բոլիվար հրապարակը ծաղիկներով զարդարվել էր Վենեսուելլային հանգուցյան առաջնորդ Հոգո Չավեսի ու Ղասեմ Սուլեյմանիի հիշատակին: 

Այս հրապարակը Կարակասի կարևոր շրջաններից է համարվում, որտեղ տեղադրված է Լատինական Ամերիկայի պատմական կերտող կարևորագույն անձանցից մեկի՝ Բոլիվարի արձանը: 

Գեներալ Սուլեյմանիի մեծարման արարողությանը մասնակցում էին Կարակասի քաղաքապետ տկն. Էրիկ Ֆարյասը, քաղաքի տեղական կառավարության նախագահ  Ժակլին Ֆարյան  և Վենեսուելլայում Իրանի դեսպան  Հոջաթոլլահ Սոլթանին:

Արարողության ընթացքում, կարևորելով Իրանի ու վենեսուելլայի միասնության անհրաժեշտությունը,  Հոջաթոլլահ Սոլթանին  հավելել է. «Իրանի ու Վենեսուելլայի միասնությունը ավելի բարձր է, քան տնտեսական ոլորտի ռազմավարական միասնությունը: Այն նաև համատեղ պայքար է ԱՄՆ-ի կայսերական քաղաքականություններից զերծ աշխարհ կերտելու համար»: