Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել
https://parstoday.ir/hy/news/world-i131165-Թուրքիայի_ափերի_մոտ_ռուսական_նավ_է_խորտակվել
Այժմ անձնակազմի 15 անդամների փրկության գործողություն է իրականացվում։ Եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են փրկարարական գործողությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2021 14:24 Asia/Tehran
  •  Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել

Այժմ անձնակազմի 15 անդամների փրկության գործողություն է իրականացվում։ Եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են փրկարարական գործողությունը։

Սև ծովում` Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնանավ է խորտակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Ըստ հաղորդագրության` այժմ անձնակազմի 15 անդամների փրկության գործողություն է իրականացվում։

«Մեր նահանգի Ինկումու շրջանում ռուսական դրոշով բեռնատար նավ է խորտակվել։ Զոհվածների մասին տեղեկություններ դեռ չունենք», - նշված է Բարթըն նահանգի ղեկավար Սինան Գյուների հայտարարության մեջ, որը հրապարակել է Anadolu գործակալությունը:

Ըստ նահանգապետի` եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են փրկարարական գործողությունը։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio