Ռուսաստանը հակադարձել է Նավալնիին ազատ արձակելու Արևմուտքի պահանջին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հակադարձել է ռուս ընդդիմադիր գործչին ազատ արձակելու արևմտյան և ամերիկյան պաշտոնյաների պահանջին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ֆեյսբուքում արած գրառման մեջ պատասխանելով ռուս ընդդիմադիր գործիչ՝ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու մասին արևմտյան և ամերիկյան որոշ պաշտոնյաների միջամտողական պահանջին, նշել է. «Այս քաղաքական գործիչները պետք է հարգեն օրենքը»:
Զախարովան ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին և արևմտյան այ պաշտոնյաներին կոչ է արել հարգել միջազգային և Ռուսաստանի օրենսդրությունը և զերծ մնալ անկախ երկրների օրենսդրության խախտումից:
Շաբաթ օրը ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում: Այս կապակցությամբ Բրյուսելը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ