«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը զգուշացրել է «քարոզչության նոր դարաշրջանի» մեկնարկի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i13141-Լրագրողներ_առանց_սահմանների_կազմակերպությունը_զգուշացրել_է_քարոզչության_նոր_դարաշրջանի_մեկնարկի_մասին
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ անցած տարի խոսքի ազատության վրա հարձակում է իրագործվել ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 08:45 Asia/Tehran
  • «Լրագրողներ առանց սահմանների»  կազմակերպությունը  զգուշացրել է «քարոզչության նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ անցած տարի խոսքի ազատության վրա հարձակում է իրագործվել ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ աշխարհը մտնում է «քարոզչության նոր դարաշրջան», որը բնորոշվում է նրանով, որ նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անհրաժեշտ տեղեկությունը տարածել արագ և համեմատաբար ոչ թանկ: Կազմակերպության տվյալներով՝ առավել արմատապես իրավիճակը վատացել է Լատինական Ամերիկայում, թեև դրա երկրների մեծ մասը ներառվել է վարկանիշային ցուցակի առաջին հարյուրյակում:

Կազմակերպությունը առավել ազատ է համարում Ֆինլանդիայի, Նիդերլանդների և Նորվեգիայի մամուլը, ամենաանազատը՝ Թուրքմենստանի, Հյուսիսային Կորեայի և Էրիթրեայի մամուլը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կարծում է, որ վերջին տարում շատ քաղաքական առաջնորդներ ուժեղացրել են ճնշումը մամուլի վրա, իսկ մասնավոր ԶԼՄ-ները հայտնվում են խոշոր կորպորացիաների ավելի ուժեղ ազդեցության տակ: