Գերմանիան հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կվերադառնա ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/world-i131432-Գերմանիան_հույս_է_հայտնել_որ_ԱՄՆ_ը_կվերադառնա_ՀԳՀԾ
Առանց անդրադառնալու Եվրոպայի խոստմնադրժությանը և Սպիտակ տան խափանարարություններին, Գերմանիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել,որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կվերադառնա ՀԳՀԾ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2021 13:03 Asia/Tehran
  • Գերմանիան հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կվերադառնա ՀԳՀԾ

Առանց անդրադառնալու Եվրոպայի խոստմնադրժությանը և Սպիտակ տան խափանարարություններին, Գերմանիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել,որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կվերադառնա ՀԳՀԾ:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, գերմանական SWR2 Aktuel ցանցին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ  ԱՄՆ նոր նախագահ Ջո  Բայդենի վարչակազմը  կվերադառնա ՀԳՀԾ:

Հեյկո Մաասը հավելել է.«Հուսով եմ, Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները կփոխվեն»:

Բայդենն ավելի վաղ խոստացել էր, որ հակառակ Դոնալդ Թրամփի քայլերի, ԱՄՆ-ն կվերադառնա բոլոր միջազգային պայմանագրերին:

Ջո Բայդենը մինչ այսօր հստակ չի հայտարարել ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր քաղաքականությունը: 

Իրանի իսլամական հանրապետությունը հայտարարել է, որ չի ընդունի որևէ նախապայման կամ նոր պահանջ,   ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կատարելու համար: