Ահաբեկչական հարձակում Վենեսուելայի նավթագազային պետական ընկերության գազատարի վրա
Վենեսուելայի նախագահ իկոլաս Մադուրոն դատապարտել է PDVSA (Petróleos de Venezuela) նավթագազային պետական ընկերության գազատարի վրա հարձակումը, որը հյուսիսարևելյան Անսոաթգի նահանգի օբյեկտներում հրդեհի պատճառ է դարձել:
YouTube- ում հրապարակված ուղերձում, Մադուրոն հայտարարել է.«Այսօր ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Արևելյան գազատարի դեմ, որը խոշոր հրդեհի պատճառ է դարձել: Ներկայուսմ Petróleos de Venezuela նավթագազային պետական ընկերության գազատարը գտնվում է ընկերության աշխատակիցների վերահսկողության տակ»:
Մադուրոն նշել է, որ հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:
Մադուրոն ԱՄՆ-ին է մեղադրում Վենեսուելայի հաղորդակցական, էներգետիկ կենտրոնների և նավթագազային օբյեկտների դեմ հարձակման մեջ: