Ռուսաստան.Արևմուտքի ճնշման տակ մենք չեն փոխելու մեր քաղաքականությունը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստանը Արևմուտքի պատժամիջոցների ճնշման տակ չի փոխի իր քաղաքականությունը:
Ուլյանովը կիրակի օրն արձագանքելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակելու Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նորընտիր նախագահ Արմին Լաշետի հայտարարությանն ասել է.«Մեր արևմտյան գործընկերների ռազմավարական սխալն այն է, որ նրանք լրջորեն կարծում են, որ պատժամիջոցները կարող են փոխել Ռուսաստանի քաղաքականությունը, մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ»:
«Նրանք (արևմտյան երկրների առաջնորդները) իրենց յուրահատկությունների համաձայն դատում են Ռուսաստանին և այդպիսով նրանք մեծ սխալ են թույլ տալիս ու մոլորվում»,= հավելել է Ուլյանովը:
Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Արմին Լաշետը օրերս հայտարարաել է.«Հակառուսական պատժամիջոցները վերացնելու պատճառ չկա, և պետք է ջանքեր գործադրել ուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին Մինսկի համաձայնագրի իրագործման ոլորտում առաջընթաց գրանցելու ուղղությամբ»: