Թուրքական Sputnik-ի գլխավոր խմբագրի մուտքը Թուրքիա արգելել են
https://parstoday.ir/hy/news/world-i13168-Թուրքական_sputnik_ի_գլխավոր_խմբագրի_մուտքը_Թուրքիա_արգելել_են
Թուրքական իշխանություններն արգելել են Sputnik ռուսական գործակալության թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի մուտք երկիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 10:22 Asia/Tehran
  • Թուրքական Sputnik-ի գլխավոր խմբագրի մուտքը Թուրքիա արգելել են

Թուրքական իշխանություններն արգելել են Sputnik ռուսական գործակալության թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի մուտք երկիր։

«Սահմանային վերահսկողության աշխատակիցՆ առանց որևէ բացատրության վերցրեց իմ անձնագիրը, որից հետո ես մեկ ժամ անցկացրեցի ժամանման տերմինալում։ Ապա ինձ տվեցին թուղթ, որի վրա գրված էր, թե իմ մուտքը Թուրքիա արգելվում է։ Թղթում որևէ բացատրություն չկար։ Ինձնից առգրավեցին նաև այցեքարտն ու կեցության իրավունքը»,-ասել է Քերիմովը։

Ապրիլի 14-ին Թուրքիայում ի թիվս այլ կայքերի արգելափակվել է նաև Sputnik գործակալության կայքը, քանի որ վերջիններիս նյութերում առկա է «ահաբեկչության, բռնության և հանցավորության քարոզչություն»:

armedia.am

20/4/2016