Google-ն աշխատանքի արդյունավետության բարձրացման համար մտադիր է հետևել օգտատերերի դիմախաղին
Ապրիլ 20, 2016 15:39 Asia/Tehran
Google որոնողական հսկան արտոնագրել է ալգորիթմ, որը ճանաչում է օգտատիրոջ դեմքի արտահայտությունը նրա կողմից որոնողական հարցման արդյունքները ստանալուց հետո: Այս մասին հայտնում է The Next Web-ը:
Ընկերության ինժեներների մտահղացմամբ՝ ծրագիրը պետք է օգտագործի ճակատային խցիկը և շարժական սարքի հնարավորությունները՝ օգտատիրոջ մարմնի ջերմաստիճանը և սրտի ռիթմը չափելու, ինչպես նաև նրա բիբերի լայնացումը, դեմքի կարմրումը, ցնցումները և թարթումները գրանցելու համար:
Դիմախաղի վերլուծության արդյունքում ընկերությունը ծրագրում է որոշել օգտատիրոջ բավարարության աստիճանը որոնողական հարցման արդյունքներից, ելնելով դրանից՝ շտկել իր աշխատանքը շարժական սարքերում։
Պիտակ