Բայդեն. Խիստ մտահոգված ենք Ռուսաստանի քայլերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i131788-Բայդեն._Խիստ_մտահոգված_ենք_Ռուսաստանի_քայլերի_կապակցությամբ
Ռուսաստանի դեմ չհիմնավորված մեղադրանքներ առաջ քաշելով, ԱՄՆ-ի նախագահն ասել է.«Վաշինգտոնը խիստ մտահոգված է Մոսկվայի քայլերի կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2021 07:30 Asia/Tehran
  • Բայդեն. Խիստ մտահոգված ենք Ռուսաստանի քայլերի կապակցությամբ

Ռուսաստանի դեմ չհիմնավորված մեղադրանքներ առաջ քաշելով, ԱՄՆ-ի նախագահն ասել է.«Վաշինգտոնը խիստ մտահոգված է Մոսկվայի քայլերի կապակցությամբ»:

Երկուշաբթի երեկոյան, Ջո Բայդենն ասել է.«Մենք ևս կարող ենք New START պայմանագրի շրջանակում Ռուսաստանի հետ աշխատել մեր երկրի շահերի ուղղությամբ և Ռուսաստանին փոխանցել մեր մտահոգությունը՝ Ալեքսեյ Նավալնիի, SolarWinds-ի և Աֆղանստանում ամերիկացի բանակայինների գլխի համար պարգև նշանակելու մասին զեկույցների կապակցությամբ»:

Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր՝ արևմտամետ Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկել հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանից: Նա Մոսկվա էր ժամանել Բեռլինից, որտեղ օգոստոս ամսից ապաքինվում էր:

Պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար Նավալնին Ռուսաստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից:

Արևմտյան երկրները փորձում են Նավալնիի գործը միջոց ծառայեցնել Ռուսաստանին ճնշելու համար: