Բրիտանիայի գաղութատիրության մեկնարկի տարելիցի օրը, հազարավոր ավստրալաիացիներ ցույց են անցկացրել
(last modified Tue, 26 Jan 2021 13:48:21 GMT )
Հունվար 26, 2021 17:18 Asia/Tehran
  • Բրիտանիայի գաղութատիրության մեկնարկի տարելիցի օրը, հազարավոր ավստրալաիացիներ ցույց են անցկացրել

Բրիտանիայի գաղութատիրության մեկարկի տարելիցի օրը, հազարավոր ավստրալիացիներ բողոքի ցույց են անցկացրել բնիկների նկատմամբ գործադրված բռնությունների ու ռասայական խտրականությունների դեմ:

Բրիտանիայի ծովուժի նավատորմի Ավստրալիա մուտք գործելու և այդ երկրում Բրիտանիայի գաղութատիրության մեկնարկի տարելիցի օրը, հազարավոր ավստրալիացիներ, անտեսելով կորոնավիրուսի պանդեմիան, երեքշաբթի օրը ցույց են անցկացրել Ավստրալիայի տեղաբնկիկների նկատմամբ կիրառված բռնությունների դեմ: 

1788թ. Բրիտանիայի ծովուժի Ավստրալիա մուտք գործելու տարելիցի օրը՝ հունվարի 26-ին, բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ավստրալիայի մի քանի քաղաքներում այդ թվում Սիդնեյում և Մելբուռնում: Այս օրը Ավստրալիայում հիշում են որպես Բրիտանիայի գաղութատիրության մեկնարկի օր: 

Ավստրալիայի տեղաբնկիները այս օրը հիշում են որպես «ոտնձգության օր», իսկ կառավարությունն ու ավստրալիացի պաշտոնատարները՝ որպես «Ավստրալիայի օր» և տոնում են այն: 

Ավստրալիայի մեծ թվով տեղաբնկիկների համար, որոնք այդ երկրի տասնյակ հազարավոր տարիների բնակիչներն են, Բրիտանիայի  ծովուժի Ավստրալիա մտնելու օրը և այս երկրի գաղութացումը նշանակում են Ավստրալիայի մշակույթի ոչնչացում: