Բայդենի կառավարության ճնշումն Իրանի միջուկային ծրագրի վրա
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր ներկայացուցիչն անհիմն հայտարարություն է արել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
ՄԱԿ-ում ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը, չորեքշաբթի օրը Սենատում իր թեկնածության վերաբերյկալ նիստի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի ճնշում գործադրել Թեհրանի նկատմամբ և սահմանափակել միջուկային էներգիային Իրանի ահսնաելությունը, որպեսզի այդ երկրը համաձայնի միջուկային պայմանագրի փոփոխության հետ:
Նա հավելել է, որ Բայդենի վարչակազմը ճնշում կգործադրի նաև Իրանի ու Չինաստանի կողմից Իրանին ցուցաբերված աջակցության վրա:
2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Դոնալդ Թրամփի վարչակազմը համապարփակ արշավ սկսեց Իրանի նկատմամբ՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Թրամփը խոստացել էր, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով և հակաիրանական առավելագույն ճնշում գործադրելով, Իրանին կստիպի նստել բանակցությունների սեղանին՝ նոր համաձայնագիր կնքելու նպատակով: