Ռուսաստանը Սև ծովում օդային զորավարժություն է անցկացրել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սև ծովում ծովային, օդային ու ցամաքային զորավարժությունների անցկացման մասին:
Հինգշաբթի օրը, նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված տեսանյությում ասվում է, որ երկօրյա զորավարժությունների նպատակն է հըետախուզական գործողություններ իրականցնել Սև ծովում, բացահայտել ու չեզոքացնել Ռուսաստանի համար սպառնալիք հանդիսացող նավերն ու ծովային թիրախները:
Զորավարժություններն անցկացվել են Ղրիմ թերակղզու ափերի մոտ, «Բալ» առափնյա շարժական հրթիռային համակարգերով հագեցած հրթիռային ստորևաբաժանումների մասնակցությամբ:
Զորավարժություններում ընդգրկվել են նաև Սև ծովի ռազմածովային բազայում տեղակայված Sukhoi-24M ռմբակոծիչներ և Sukhoi-30S կործանիչներ, որոնք ոչնչացրել են թշնամու ենթադրյալ թիրախները:
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները մթագնեցին 2014թ սկսած, երբ Ուկրաինայում իշխանության եկավ արևմտամետ կառավարություն: