Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/world-i132124-Թուրքիայի_արտգործնախարարը_կարևորել_է_Իրանի_հետ_հարաբերությունների_ընդլայնումը
Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է տարբեր, այդ թվում քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2021 13:59 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է տարբեր, այդ թվում քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:

Ուրբաթ օրը, Ստամբուլում Իրանի արտգործնախարար  Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ  հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ երկու երկրի հարաբերություններն առավել քան երբևէ ընդլայնվելու են:

Չավուշօղլուն նշել է, որ ամենադժվարին ժամանակներում Իրանն ու Թուրքիան իրար կողքի են եղել:

Թուրքիայի արտգործնախարարը, հովանավորելով ՀԳՀԾ-ի համաձայնությունը, կարևորել է ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցների չեղարկումը:

Չավուշօղլուն նշել է, որ Աստանայի համաձայնության շրջանակում Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ նիստը կայանալու է Թեհրանում: