Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է տարբեր, այդ թվում քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:
Ուրբաթ օրը, Ստամբուլում Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ երկու երկրի հարաբերություններն առավել քան երբևէ ընդլայնվելու են:
Չավուշօղլուն նշել է, որ ամենադժվարին ժամանակներում Իրանն ու Թուրքիան իրար կողքի են եղել:
Թուրքիայի արտգործնախարարը, հովանավորելով ՀԳՀԾ-ի համաձայնությունը, կարևորել է ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցների չեղարկումը:
Չավուշօղլուն նշել է, որ Աստանայի համաձայնության շրջանակում Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ նիստը կայանալու է Թեհրանում: