Թուրքիան շարունակում է Իրաքի հյուսիսային շրջանների դեմ ավիահարձակումները
https://parstoday.ir/hy/news/world-i13222-Թուրքիան_շարունակում_է_Իրաքի_հյուսիսային_շրջանների_դեմ_ավիահարձակումները
Իրաքի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի ավիահարձակումների արդյունքում սպանվել են ԻԼԻՊ-ի մի քանի ահաբեկիչներ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 15:50 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է Իրաքի հյուսիսային շրջանների դեմ ավիահարձակումները

Իրաքի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի ավիահարձակումների արդյունքում սպանվել են ԻԼԻՊ-ի մի քանի ահաբեկիչներ :

Ըստ «Անատոլու» գործակալության հաղորդման , Թուրքիայի բանակային ուժերը չորեքշաբթի օրը հայտարարել են , թե Իրաքի հյուսիսային շրջաններում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի դեմ այդ երկրի բանակի ավիահարձակումների արդյունքում , սպանվել են խմբի 32 անդամներ :

Թուրքիայի բանակի հավաստմամբ , Իրաքի հյուսիսային շրջանում ԻԼԻՊ-ի դիրքերը հայտնվել են թուրքական կործանիչների թիրախում : Հարձակում է իրականացվել Մոսուլի հյուսիս-արևելյան շրջանի քուրդ մարտիկների ուսումնական ճամբարի դեմ :

Թուրքիայի անվտանգության կառույցների հայտարարությամբ , վերջին ինը ամիսներին կործանիչների կողմից Իրաքի հյուսիսային շրջանների հրետակոծման և Թուրքիայի տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում , սպանվել են շուրջ 5400 ահաբեկիչներ: Զոհվել են նաև Թուրքիայի անվտանգության ու իրավապահ մարմինների շուրջ 400 աշխատակիցներ :

Այս ժամանակաշրջանում, անհանդարտությունների պատճառով , տարածքի շուրջ 350 հազար բնակիչներ լքել են իրենց տները :