Թուրքիան շարունակում է Իրաքի հյուսիսային շրջանների դեմ ավիահարձակումները
Իրաքի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի ավիահարձակումների արդյունքում սպանվել են ԻԼԻՊ-ի մի քանի ահաբեկիչներ :
Ըստ «Անատոլու» գործակալության հաղորդման , Թուրքիայի բանակային ուժերը չորեքշաբթի օրը հայտարարել են , թե Իրաքի հյուսիսային շրջաններում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի դեմ այդ երկրի բանակի ավիահարձակումների արդյունքում , սպանվել են խմբի 32 անդամներ :
Թուրքիայի բանակի հավաստմամբ , Իրաքի հյուսիսային շրջանում ԻԼԻՊ-ի դիրքերը հայտնվել են թուրքական կործանիչների թիրախում : Հարձակում է իրականացվել Մոսուլի հյուսիս-արևելյան շրջանի քուրդ մարտիկների ուսումնական ճամբարի դեմ :
Թուրքիայի անվտանգության կառույցների հայտարարությամբ , վերջին ինը ամիսներին կործանիչների կողմից Իրաքի հյուսիսային շրջանների հրետակոծման և Թուրքիայի տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում , սպանվել են շուրջ 5400 ահաբեկիչներ: Զոհվել են նաև Թուրքիայի անվտանգության ու իրավապահ մարմինների շուրջ 400 աշխատակիցներ :
Այս ժամանակաշրջանում, անհանդարտությունների պատճառով , տարածքի շուրջ 350 հազար բնակիչներ լքել են իրենց տները :