Զախարովա. Նավալնիի դատավարությանն Արևմուտքի ներկայությունը միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/world-i132506-Զախարովա._Նավալնիի_դատավարությանն_Արևմուտքի_ներկայությունը_միջամտություն_է_Ռուսաստանի_ներքին_գործերին
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գորիծիչ Ալեքսեյ Նավալնիի դատավարությանն արևմտյան մի շարք երկրների դիվանագետների ներկայությունը Ռուսաստանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության հստակ օրինակ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2021 06:23 Asia/Tehran
  • Զախարովա. Նավալնիի դատավարությանն Արևմուտքի ներկայությունը միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գորիծիչ Ալեքսեյ Նավալնիի դատավարությանն արևմտյան մի շարք երկրների դիվանագետների ներկայությունը Ռուսաստանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության հստակ օրինակ է:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում արած գրառման մեջ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ  երեքշծաբթի օրը կայացած դատավարությանը արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Ավստրիայի դեսպանատների ավելի քան 20 դիվանագետներ ներկայությունն անօրինական է և վկայում է, որ արևմտյան երկրները ցանկանում են զսպել Ռուսաստանին:

Երեքշաբթի օրը, Մոսկվայի Սիմոնովյան դատարանում, Նավալնիի ներկայությամբ և անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում, տեղի են ունեցել  Նավալնիի՝ «Իվ Ռոշե»-ի գործով 3 տարվա պայմանական ազատազրկումն իրականով փոխարինելու հարցով լսումները: