Կրեմլը պաշտպանում է բողոքի ցույցերի ժամանակ հակախռովարար ոստիկանության գործողությունները
Փետրվար 03, 2021 14:57 Asia/Tehran
Կրեմլի խոսնակը պաշտպանել է կառավարության ընդդիմադիրների քայլերին դիմակայելու հարցում Ռուսաստանի ոստկանության գործունեությունները:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի՝ քաղաքացիների փողոց դուրս գալու կոչը սադրիչ քայլ էր:
Ալեքսեյ Նավալնին ավելի վաղ իր համակիրներին կոչ էր արել դուրս գալ փողոց՝ բողոքելու Ռուսաստանի կառավարության դեմ:
Երեքշաբթի օրը Մոսկվայի դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար:
Հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին վերդարձել էր Գերմանիայից, որտեղ բուժում էր ստանում սեպտեմբերից։ ՌԴ իրավապահ մարմինները Նավալնիին բերման են ենթարկել հենց օդանավակայանում:
Պիտակ