Լավրով. Չկա Պաղեստին պետության ձևավորման այլընտրանք
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պաղեստին պետռության ձևավորումն այլընտրանք չունի:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ Մոսկվայում այսօր կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ պաղեստինյան հարցի միակ լուծումը երկու պետությունների ձևավորումն է:
Հորդանանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկրի համար նույնպես Պաղեստինի հարցը առաջնային խնդիր է:
Նա հավելել է. «Իսրայելի ռեժիմի գործողությունների և ագրեսիայի պատճառով, երկու պետության ձևավորման միջոցով հարցի լուծման գաղափարը վտանգի տակ է»:
Սիոնիստականբ ռեժիմը, ԱՄՆ-ի աջակցությամբ և միջազգային շրջանակների լռության պայմաններում, շարունակում է հանցագործությունները պաղեստինցիենրի դեմ:
Խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը, Իսրայելը շարունակում է բռնագրավված տարածնքերում ավանաշինության քաղաքականությունը: