Ռուսաստանը զգուշացնում է Սիրիայի վրա ճնշումների շարունակման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i132634-Ռուսաստանը_զգուշացնում_է_Սիրիայի_վրա_ճնշումների_շարունակման_մասին
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի խոսքով՝ Սիրիայի կառավարության վրա ճնշում գործադրելու արևմտյան երկրների ջանքերը վնասում են կազմակերպության հեղինակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2021 12:26 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացնում է Սիրիայի վրա ճնշումների շարունակման մասին

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի խոսքով՝ Սիրիայի կառավարության վրա ճնշում գործադրելու արևմտյան երկրների ջանքերը վնասում են կազմակերպության հեղինակությանը:

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ երկրների խորհրդաժողովում Սիրիայի կառավարության վրա ճնշում գործադրելու ջանքերը կարող են սպառնալ Դամասկոսի պաշտոնյաներին համագործակցությունը միջազգային այս կառույցի  հետ:

Նա ընդգծել է, որ Սիրիայի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը կարող է ոչնչացնել քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ համագործակցելու Դամասկոսի իշխանությունների ցանկությունը:

Ապրիլին տեղի կունենա Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ երկրների խորհրդաժողովը:

Դամասկոսի կողմից քիմիական զենքի օգտագործման կեղծ լուրը միշտ առիթ է հանդիսացել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից ռազմական միջամտության և Սիրիայի տարածքի վրա հարձակումների և նրա ռազմական և տնտեսական ենթակառուցվածքների ռմբակոծման համար: