Իսպանիայի Պալմա քաղաքում, հարյուրավոր քաղաքացիներ հերթ են կանգնել սննդի բանկի առջև
(last modified Fri, 05 Feb 2021 13:22:53 GMT )
Փետրվար 05, 2021 16:52 Asia/Tehran
  • Իսպանիայի Պալմա քաղաքում, հարյուրավոր քաղաքացիներ հերթ են կանգնել   սննդի բանկի առջև

Կորոնավիրուսի բռնկման հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով, Իսպանիայի Պալմա քաղաքի հարյուրավոր բնակիչներ, ստիպված են դիմել սննդի բանկերին՝ սնունդ ստանալու համար:

Raptley լրատվական գործակալության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, որ Պալմայի տասնյակ բնակիչներ հերթ են կանգնել վանքերի առջև՝ սնունդ ստանալու համար:

Իսպանիայի մի քանի քաղաքներում սովյալների շարքերը սովորական երևույթ են դարձել: Պալմայի Կապուչին վանքի առաջնորդնա սել է, որ օրական շուրջ 300 մարդու անվճար սնունդ է բաժանում:

Զբոսաշրջությունը, որը Իսպանիայի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկն է, մեծապես տուժել է 2020 թվականին: Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 2020-ին Իսպանիա այցելողների թիվը 2019-ի համեմատությամբ 77 տոկոսով նվազել է: